Սահմանին հնչող կրակոցներն անհասցե են, այս պահին կուտակումներ չկան. ՊՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Այս պահին սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, հնչող կրակոցները ոչ նշանառու և անհասցե են, կուտակումներ չկան։ Իմ և ՊՆ լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

«Զինված ուժերը իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը, առաջնահերթ խնդիրը անվտանգությունն է։ Առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, և որևէ խնդիր ծագելու պարագայում կտանք տեղեկատվություն»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ