ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ շրջաններում, ամենից շատ՝ Բրյանսկի շրջանում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռի տիպի 52 անօդաչու թռչող սարք՝ 33 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, տասը՝ Օրյոլի մարզի տարածքում, երեքական ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի և Տուլայի մարզերի տարածքներում, երկուսը՝ Կալուգայի մարզի տարածքում և մեկը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ