Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2025-04-14_15-26-58

Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը.

«Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներից տեղեկացա, որ ապրիլի լույս 14-ի գիշերը, ինչպես նաև նախորդ 2 գիշերներին, բնակիչները կրակոցների ձայներ են լսել; Բնակիչները չգիտեն, թե այդ կրակոցները ո՞ր ուղղությամբ են եղել։ Ադրբեջանական զինուժը Մովսեսի ուղղությամբ, վերջին օրերին, ցերեկները չի կրակել»։

 

--00—ՅՄ