Աղքատ Տավուշում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ու իր ենթակաները ճոխ պարգևատրվում են․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

438128761_981490703987081_3518388524426629436_n

Աղքատ Տավուշում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ու իր ենթակաները ճոխ պարգևատրվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պետական բյուջեից ստացել են 61,2 միլիոն դրամ պարգևավճար: 2025 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի պաշտոնյաների համար նախատեսված է 65,8 միլիոն դրամ պարգևավճար։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները աշխատանքային ո՞ր նվաճումների, հաջողությունների համար են ճոխ պարգևատրվում»,- նշել է Սարգսյանը։

--00—ՅՄ