ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց:
Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
--00—ՅՄ