Շիրակի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով «Mercedes»-ով վթարի է ենթարկվել գյումրեցի բլոգերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2025-04-14_17-14-55

Այսօր՝ ապրիլի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով «Mercedes»-ով ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր, գյումրեցի Գևորգ Կարապետյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցը, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

--00—ՅՄ