Ալժիրը վտարել է 12 ֆրանսիացի դիվանագետի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

․

Ալժիրի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 12 ֆրանսիացի դիվանագետի։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոյին։

«Ալժիրի իշխանությունները մեր 12 աշխատակիցների խնդրել են 48 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը»,- ասել է նախարարը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ալժիրն արտաքսում է դիվանագետներին՝ ի պատասխան Ֆրանսիայում ալժիրցի երեք քաղաքացիների ձերբակալման, որոնց կասկածում են Ֆրանսիայի տարածքում իրավախախտումների մեջ։

Ինչպես նշել է Բարոն, Ալժիրի այդ քայլն անպատասխան չի մնա։

--00--ԱՀ