Գյումրին ցույց տվեց՝ Նիկոլի կազմակերպած ընտրությանը գնալը սխալ է, իմպիչմենտի գործընթաց պետք է սկսել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Գյումրին ցույց տվեց, որ Նիկոլի հետ ոչ մի դեպքում ընտրության չպետք է գնալ ու նրան վստահել։ Կարծում եմ՝ ընդդիմության ավագանու անդամներն իրենց դիրքորոշումը կպահեն ու իշխանությունը չի կարողանա նրանցից մեկին որսալ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։

«Գյումրու նորընտիր քաղաքապետին նոր փորձություններ ու դժվար ժամանակներ են սպասվում, գլխին նոր գործ են ուզում կարել։ Նիկոլի համար Գյումրին կարևոր խրամատ էր, որ վաղը թրքասիրության դրսևորումներն իրականացնի։ Սարիկը ֆիգուր չի, Գյումրիում տարբեր մարդկանց հովանոցի տակ է ման եկել, մարդիկ դա հասկացել են ու ձայն չեն տվել»,- հավելեց նա։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:


 

--00—ՍՊ