Խոշոր հրդեհ՝ Երևանում. մեքենան վերածվել է մոխրակույտի, վարորդին հոսպիտալացրել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

aa

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ 62-ամյա Հրայր Ս.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Վարորդ Հրայր Ս.-ն տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել ա
Այրվածքաբանության ազգային կենտրոն։
 

--00—ՍՊ