ԱԺ-ում քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

aa
Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: Այդ մասին ասված է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- նշված է գրառման մեջ:

 


 

--00—ՍՊ