ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կարող է այցելել Իտալիա, գրում է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ինձ ասացին, որ Թրամփը շուտով կմեկնի Հռոմ պետական այցով, որի մասին դեռևս չի հայտարարվել», - գրել է Հերշը Substack-ի իր բլոգում:
Նա նշել է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին «Արևմտյան Եվրոպայում (Թրամփի) ամենամոտ աջակիցներից մեկն է»։
--00—ՅՄ