ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Բագրավան, Ջրափի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով մորթ իրականացնելու հնարավորություն տալ մինչև սպանդանոց կառուցելը։
Շիրակցիների բողոքի պատճառը կառավարության այն որոշումն է, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից անասունների մորթը պետք է կատարվի բացառապես սպանդանոցներում։
Ավելի վաղ կառավարության դիմաց բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվող քաղաքացիներ, որոնք պահանջում են վերանայել որոշում: