ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը թողնում է պաշտոնը, հաղորդվում Է կորպորացիայի կայքում։
Նշված Է, որ Հոլլի պաշտոնաթողությունը տեղի կունենա ամռանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում Է յոթ տարի: Լորդ Հոլլը նաեւ BBC-ի գլխավոր գործադիր տնօրենն Է եւ գլխավոր խմբագիրը: Հոլլը հայտարարել Է, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել:
Վերջինիս հեռանալը տեղի Է ունենում կորպորացիայի առջեւ ծառացած են մի շարք խնդիրների՝ տղամարդկանց եւ կանանց անհավասար աշխատավարձի, քաղաքական կանխակալության եւ տարեց բրիտանացիների համար անվճար հեռուստատեսային թուլատրագրերի լուծարման դեմ բողոքի ֆոնին: