ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է, թե ինչպիսի պայմաններում են իրականացվում կենդանիների մորթը, երբ դա չի արվում սպանդանոցում։
ՍԱՏՄ–ն նշել է, որ սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված և հայտնել է, որ իրենց կողմից օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարներում ներկայացված իրավիճակը բացառելու համար: