ԵՐԵՒԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐ, 24News
Մի քանի հարյուր անասնապահներ ու մսավաճառներ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Արմավիրի և Արարատի մարզերում։ Ինչպես փոխանցում են 24TV-ի լրագրողները, բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են վերացնել անասունները սպանդանոցում պարտադիր մորթ անելու կառավարության որոշումը։
«Էս գյուղացիները մեղք չե՞ն։ Անասնապահության գումարներով հազիվ մենք ենք ապրում, ո՞նց տանենք սպանդանոցներին տանք», - նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Բողոքի ակցիային հետևեք ուղիղ հեռարձակմամբ։