ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր նշանակում է արել։ Գլխավոր դատախազի պաշտոնից ազատված Յուրի Չայկան նշանակվել է Հյուսիսային Կովկասում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։
Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում նշանակման պահից։