ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում մեկնաբանել է նաև հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։ Վերջինս կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի։
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները», - ասել է Աճեմօղլուն՝ հավելելով, որ Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով և այդ վտանգը դեռևս առկա է։
Տնտեսագետը բերել էՉինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է «արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն» կոչվելուց․
«Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել են քաղաքական հակառակորդների դեմ», - ասել է Դարոն Աճեմօղլուն։