ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության և Հայ-ռուսական զորքերի սպաների կոչումներ են շնորհվել։
Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Վազգենի Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում