ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Արթուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։
Որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։