ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես ասված է ՉԺՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությունում վիրուսի վերահսկման և կանխարգելման ազգային փորձագիտական խմբի ղեկավար Ջուն Նանշանը, իր հերթին հաստատել է այս տեղեկությունները։
«Մոտ 10 օր անց վիրուսի տարածումը կհասնի իր գագաթնակետին, այնուհետև կնահանջի»,- հայտարարել է նա պարբերականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում:
Համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդները հիվանդության արագ հայտնաբերումը և մարդկանց մեկուսացումն է:
Նանշանը առաջարկել է ծանր դեպքերի կառավարման մասնագետներին նույնպես ներառել Չինաստանի հիվանդանոցներ: Վերջինս հավատում է, որ այդ քայլով հնարավոր կլինի ավելի շատ կյանքեր փրկել: