ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Facebook-ից կանոնավոր օգտվող մարդկանց թիվը 1 տարում ավելացել Է 8 տոկոսով՝ հասելնոլով 2,5 միլիարդի: Այդ մասին վկայում Է Facebook ընկերությունը։
Վերը նշված ցուցանիշն արտացոլում Է նրանց թիվը, ովքեր սոցցանց են մտնում ոչ պակաս , քան ամիսը մեկ անգամ: Ընկերության գնահատումների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Facebook-ից օրական թեկուզ մեկ անգամ օգտվել Է 1,66 մլրդ մարդ:
Facebook-ի հասույթն անցյալ տարի կազմել Է 70,697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Նույն ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթը նվազել Է 16 տոկոսով՝ 22,112 մլրդ դոլարից մինչև 18,485 մլրդ դոլար: Գովազդից եկամուտներն աճել են 27 տոկոսով՝ 55,013 մլրդ դոլարից մինչեւ 69,655 մլրդ դոլար։