ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Իշխող քաղաքական մեծամասնությունը որևէ մտավախություն չունի, որ առաջիկայում սպասվելիք սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է չստանալ բարձր դատարանի հավանությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Ըստ պատգամավորի՝ քաղաքական թիմն իր առջև դրված խնդիր ունի և այսպես, թե այնպես, այն լուծելու է։
«Ի վերջո մեր առջև դրված է լուծել ՍԴ-ի ճգնաժամը, և մենք անպայման կլուծենք։ Կհամագործակցեն, թե ոչ՝ ամեն ինչ լինելու է այնպես, որ օգուտ բերի ժողովրդին»,- ասել է Բադալյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։