ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի առնչությամբ համերաշխություն է հայտնել Չինաստանին։
«Կորոնավիրուսը մարտահրավեր է Չինաստանի եւ ողջ աշխարհի համար։ Լիակատար համերաշխություն ենք հայտնում վիրուսի բռնկման հետ կապված արտակարգ իրավիճակի դեմ պայքարում։ Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների համար նախաձեռնում է բոլոր անհարժեշտ միջոցները եւ համագործակցում է այլ գործընկերների հետ։ Հայաստանի ԱԳՆ-ը անմիջական կապի մեջ է մեր քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտասահմանում կազմակերպությունների հետ»,- հայտարարել է նա։