ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված։