ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական համատեղ պարեկապահակային հերթական ծառայությունը չեղարկվել է։ Պատճառը Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետևանքով ռուս-թուրքական լարվածությունն է։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ չեղարկման որոշումը կայացրել է թուրքական կողմը։ Գրել է Ermenihaber-ը։
Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը: Հիշեցնենք, որ Սոչիում Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի կնքած համաձայնագրից հետո ռուս-թուրքական ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։