ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Այս մասին 24News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել: