ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին նշանակել Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ»,-նշված է որոշման մեջ: