ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Որոշման մեջ, մասնավորապես ասված է․
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը 2020 թվականի հոկտեմբերի 10-ից զբաղեցնում էր Գեորգի Ավետիսյանը, որն այս տարվա հունվարի 24-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
--00—ՅՄ