Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը խուզարկողները ԱԱԾ քննիչներն են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

վերմիշյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն են իրականացրել ԱԱԾ քննիչները։ Այդ մասին 24News-ին հայտեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ նշելով, որ ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կտարածեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք խուզարկություն են իրականացրել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, և իրենց հետ տարել Վերմիշյանին և նրա համակարգիչները։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝ Վահագն Վերմիշյանի դեմ կա հարուցված քրգործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, թեև վերջինս հերքել է իր առնչությունն այդ քրգործին։