ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց:
Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»: