ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
ԱՄՆ հայտնի բլոգեր Դևիդ Հոֆմանը այցելել է Հայաստան։ Նա YouTubeյան իր էջում կիսվել է Հայաստանից Արցախ ճանապարհորդության մասին տեսանյութով։
Հոֆմանը Դիլիջանի թունելով հասել է Արցախ գիդի՝ Լուսինեի հետ միասին։
Ուղեկցորդը Հոֆմանին բացատրել է, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի պատմական, իսկական անունն է, որը հայտնի է դեռևս մեր թվարկությունից առաջ։
Բլոգերի վրա առաջին տպավորությունն են թողել արցախյան բնության բարձր ժայռերը, սարերի վրայի ծառերն ու նեղ ճանապարհները․
«Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ»,- նշում է բլոգերը:
Հոֆմանն Արցախում ավանդական ժենգյալով հաց է փորձել և կիսվել տպավորություններով. «Լեռնային Ղարաբաղ ժամանելուց հետո տեղական ավանդական հացը փորձեցինք: Դրանում տեղական 17 տեսակի խոտ են օգտագործում: Այն սպանախի և կաղամբի համ ունի, շատ թեթև և առողջ սնունդ է: Հավանեցի: Սա «ամենականաչ» հացն է, որ երբևէ կերել եմ»:
Հոֆմանը Արցախում հայքինգով է զբաղվել, թռել է քաղաքների վրայով և այցելել պատմական վայրեր: