Ապամոնտաժվել է Սուրբ Աննա եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարը․ Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

հակոբկարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ապամոնտաժված եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարի ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցներից լուսանկարներ է հրապարակել։

«Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սպամոնտաժվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի տաղավարը:

Բացատրական աշխատանքներից Մաշտոցի պողոտայի նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։ Աշխատանքները շարունակական են»,- ասված է գրառման մեջ։