ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Փետրվարի 6-ին՝ ժամը 12:06-ին, ԱԻՆ գնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակը և սպառնում է ցած նետվել: Ժամը 13:33-ին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացի Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ) հետ: Քաղաքացին ժամը 14:37-ին ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը: