ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Օգոստոսի 11-ին, ժամը 13։38-ին Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայր մեկնելու ճանապարհին Երևանի Դավթաշեն կամրջի վրա նկատել է քաղաքացու, ով փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
ԱԻՆ հոգեբանը քաղաքացուն (իգական սեռի, ծնված 1997 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինիս ոստիկանության աշխատակիցները տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
--00--ԱԹ