ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար և «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել կոլեկտիվի մի խումբ երախտավորների և նրանց հարազատներին, ովքեր պարգևների են արժանացել հետմահու: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմը:
Բակո Սահակյանը շնորհավորել է երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ «Մռակած» պետական կամերային երգչախումբը Արցախի մշակութային կյանքում ունի նշանակալի դերակատարություն:
Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: