ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Բոլոնյա»-ին:
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացել է «Բոլոնյա»-ն, իսկ 22-րդ րոպեին «Բոլոնյա»-ն սեփական դարպասը ևս մեկ գոլ ուղարկեց, հաշիվը դարձնելով 1։1։
Հանդիպման 26-րդ րոպեին «Բոլոնյա»-ն կրկին առաջ անցավ հաշվի մեջ, երկրորդ կեսին հաշիվը դարձավ 3։1։
Հաշվի տարբերությունը նվազեցրեց Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքից հետո առաջին անգամ էր խաղադաշտ դուրս գալիս։
«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում պահեց 5-րդ հորիզոնականը։ Ակումբն ունի 39 միավոր։