ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
«Reuters»-ը հաղորդում է, որ կանադացի փաստաբանները, որոնք նախկինում հաղթել են Իրանի դեմ դատական հայցերը, Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի անունից բողոք են ներկայացրել։ Ինքնաթիռում Կանադայի 57 քաղաքացի է եղել:
Փաստաբանները պահանջում են ոչ պակաս, քան 1,1 մլրդ դոլարի դրամական փոխհատուցում:
Դատական հայցում ներկայացված են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեի, ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների և այլոց անունները:
Ավելի վաղ Իրանը ընդունել էր մեղքը հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռի կործանման համար՝ հայտարարելով, որ սխալմամբ է հրթիռային հարված հասցրել: