ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Իրանի հյուսիսարևմտյան Ուրմիա քաղաքում բնակելի շենքի նկուղում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը:
Կարմիր մահիկ ընկերության ղեկավար Համիդ Մահբուբին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 23-ի կեսօրին:
Մահբուբիի խոսքով՝ փլատակների տակից մարդիկ են դուրս բերվել: Նրանցից չորսը մահացել են, երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:
--00—ԼՀ