ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Բոստոնում կայացել է «Միսս Բոստոն» ամենամյա մրցույթը, որում հաղթող է ճանաչվել հայազգի գեղեցկուհի Քրիստինա Այանյանը։
Մոդելը վաղ տարիքից մասնակցում է գեղեցկության տարբեր մրցույթների և նկատելի հաջողություններ է գրանցել այդ ոլորտում։
Տասը տարեկանում Այանյանը ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր թագը:
«Միսս Բոստոն»-ի տիտղոսակիրը ասել է, որ Հայաստանը սիրում է և յուրաքանչյուր տարի անհամբերությամբ սպասում է Հայաստան գալուն։
Քրիստինա Այանյանը «The Armenian Weekly»-ի թղթակից է: