ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Բացառվում է, որ մինչև Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Սահմանադրական դատարանի յոթ անդամները հրաժարական տան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ենթադրում եմ, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, կկայանա: Ինչ արդյունքներ կլինեն, չեմ կարող ասել: Բացառում եմ, որ բոլորը հրաժարական տան, չեմ կարծում, թե բոլորը նման համարձակ քայլի կգնան»,- ասել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: