ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Փետրվարի 12-ին՝ ժամը 22:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Վլադիմիր Գ., ծնված 1984 թ.), «BMW 325» (վարորդ՝ Նարեկ Ե.) և «Honda» (վարորդ՝ Սուրեն Մ.) մակնիշների ավտոմեքենաները: