Երևանում բախվել են շտապօգնության «Ford Transit»-ն ու «Toyota»-ն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

վվ.

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, շտապօգնության ավտոեմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 33 փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վահագն Ղ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ