ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
«Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր»: