«Օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկվել ակտիվիստներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

c02a26544a6326a8dd68b8ecdbb8a995_1730278666

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․ «Երևանում տեղի է ունեցել ոստիկանական հերթական ապօրինությունը։ Օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով, բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ, որոնցից երկուսը ձերբակալվել են։

Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։

Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»։

--00—ՅՄ