ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձիք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար:
Աղետի գոտի՞, տնակնե՞ր, աղքատությու՞ն․․․ չէ, չենք լսել:
Ընդամենը 1 տարում հնարավոր էր լուծել Գյումրիի, Սպիտակի և այլ վայրերում անտուն մարդկանց խնդիրը:
Ընդամենը մեկ տարի պետական համակարգում կարելի էր ապրել մի քիչ զուսպ, ոչ ցածր աշխատավարձով, թեկուզ մի փոքր նեղություն զգալով, բայց տաք բնակարանում և օրվա հացին կարոտ չմնալով»: