ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը համակարծիք չէ ընդդիմադիր իր գործընկերների այն տեսակետի հետ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական շրջանում կառավարությունն անլրջություն է ցուցաբերել: 24News-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ հարցեր կան, որոնք ընդդիմադիրները դրսից են տեսնում:
Պատգամավորն անընդունելի է համարում այն մարդկանց քննադատությունը, որոնք տարիներով պաշտոններ են զբաղեցրել, աշխատավարձից զատ եկամտի այլ աղբյուրներ են ունեցել, բայց պատեհ ու անպատահ առիթով խոսում են պարգևավճարների մասին:
«Բարձր պաշտոն են զբաղեցրել, երբեք աշխատավարձի հույսով չեն ապրել, հիմա էլ պարգևավճարներից են խոսում»,- ընդգծեց Հովակիմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։