ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Շարունակելով հետամուտ լինել հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ երկու բաժինների (ՀՖՖ հավաքական թիմերի և հասարակայնության հետ կապերի և լրատվության) աշխատանքներին 2020 թ. ընթացքում ներգրավելու նպատակով:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատանքներին ներգրավվել ցանկացողները կստանան այդ հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների, իսկ լավագույնս դրսևորվելու դեպքում՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում:
Հավաքական թիմերի բաժնի կամավորների առաջին փորձը կլինի ապրիլի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը կլինի հնարավորություն՝ հետագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվելու համար:
Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: