ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հանրաքվեին Նիկոլ Փաշինյանը տանելու էր նույն՝ սևերի ու սպիտակների քարոզարշավը, և «Ոչ»-ի կողմնակիցներ քաղաքական ուժերը չուզեցին հերթական անգամ ընկնել այդ խաղի մեջ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ոչ ոք չի ասում, բայց կա մի նյուանս։ Ե՛վ «Ոչ»-ի, և՛ «Այո»-ի շտաբները ընտրական հանձնաժողովներում պետք է ունենային ներկայացուցիչներ։ Նրանց պետք էր հատուկ հավաստագիր այդ գործընթացն անցնելու համար։ Իսկ հավաստագիր, փաստացի, ունեն այն ուժերը, որոնք երբևէ եղել են խորհրդարանում։ Ու հիմա «Ոչ»-ի շտաբի յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է օգտվեր ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիրներից, հետևաբար նրանք ՀՀԿ-ի հետ ասոցացվելու վախ ունեին։ Կարծում եմ՝ դրա համար էլ չգնացին այդ քայլին»,- ասել է քաղտեխնոլոգը։
Շարունակությունը՝ տեսանյութում։