Երևանում ЦРУ-ի և СВР-ի ղեկավարները բանակցում են ապագա աշխարհակարգը. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Երևանում ԱՄՆ ԿՀՎ տնօրենն ու ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը բանակցում են ապագա աշխարհակարգը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սրան զուգահեռ Թեհրանում էլ ընթանում են բանակցություններ Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի միջև՝ արդեն այս տարածաշրջանի ազդեցության գոտիների առումով: Այդ բանակցություններում, ըստ էության, որոշվում է նաև ՀՀ ապագան։

«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումների ինտենսիվությունը՝ իքս պահի ՀՀ իշխանություններին հնարավոր է՝ ստիպեն վերջնականապես որոշում կայացանելու այս կամ այն ուժային կենտրոնի օգտին, երկու կողմերի հետ խաղալու դիվանագիտական լյուֆթը պաշտոնական Երևանի համար գնալով փոքրանում է»,- ասել է Քոչարյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։