ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան կոչ է անում աջակցություն ցուցաբերել քաղցկեղով հիվանդների համար՝ դառնալով արյան դոնոր։
«Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունը` առանց ճկունության:
Աշխարհը փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Իսկապես մեծ ուժ է պետք պայքարելու համար այն հիվանդությունների դեմ, որոնք դատավճիռ են դառնում ոչ միայն հիվանդների, այլև հարազատների համար:
Անձամբ ականատես եմ եղել այն ապրումներին, որ ունեցել են ոչ միայն հիվանդները, այլև հարազատները:
Ամեն տարի ես և իմ հորդորով շատերը աջակցություն ենք ցուցաբերում քաղցկեղով հիվանդների համար՝ դառնալով արյան դոնոր:
Հ. Գ. Անհաղթահարելի ոչինչ չկա, մեծ ցանկության դեպքում առաջին հայացքից անհնարը հնարավոր է դառնում:
Աջակցենք քաղցկեղով հիվանդներին…»,- նշվում է հաղորդագրությունում: